Home > Հայրենասիրական, Երգ > Ես իմ անուշ Հայաստանի—VO.X

Ես իմ անուշ Հայաստանի—VO.X

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նայիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Մեկ երկինք,
Մեկ  արեւ, մեկ հիմք,
Մեկ Աստված, մեկ սեր,
Մեկ  օրրան, մեկ երգ:
Ամեն:

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Մեկ երկինք,
Մեկ  արեւ, մեկ հիմք,
Մեկ Աստված, մեկ սեր,
Մեկ  օրրան, մեկ երգ:
Ամեն:

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Մեկ երկինք,
Մեկ  արեւ, մեկ հիմք,
Մեկ Աստված, մեկ սեր,
Մեկ  օրրան, մեկ երգ:
Ամեն:

  1. ld
    December 5, 2010 at 01:41 | #1

    Արվեստը ամեն մարդու համար մի քիչ ուրիշ է, բայց կարծում եմ այս երգկուսը ավելի լավ տարբերակներ են:

  2. December 5, 2010 at 01:54 | #2

    Շնորհակալություն ld առաջարկած տեսահոլովակների եւ կարծիքի համար:
    Իրոք՝ արվեստը ընկալողի մասնակցությամբ է ամբողջանում: Համամիտ եմ, որ ավանդական ոճը առավել ծանրակշիռ ու արժեքավոր է:
    Ինձ դուր է գալիս նաեւ նորացված մատուցումը, որը հնարավոր է տվյալ երգը որոշ երիտասարդներին մատուցելու միակ գործնական տարբերակն է հանդիսանում: Հնարավոր է այն հավանելուց հետո նրանք սկսեն նաեւ ընկալել ավանդականը: Հուսանք…
    Նորից շնորհակալություն ակնարկի համար:

  3. ld
    December 6, 2010 at 02:55 | #3

    Պետք է ասեմ, որ շատ լավ գործ եք սկսել – ինչ որ տեղ Կոմիտասի նման մի գործ էլ սա է: Կնոջս պիտի խնդրեմ այստեղից երգեր ընտրի և մեր Հայկական դպրոցում երեխաներին սովորեցնի: Երգերի բառերը գտնելը այդքան էլ հեշտ չէ արանց այս երգարանի նման մի կայքի:

    Thank you!

  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.