Archive

Posts Tagged ‘Սայաթ Նովա’

Պատկիքըդ ղալամով քաշած

August 6, 2009 Leave a comment

Պատկիքըդ ղալամով քաշած, թահրըդ ռանգեռանգ իս անում,
էրեսիդ խալը ծածկում է՝ մազիրըդ խափանգ իս անում.
Բացվիլ իս կարմիր վարթի պես, բըլբուլի հիդ հանգ իս անում.
Ակռեքըդ օսկումը շարած, պըռոշըդ մահանգ իս անում։

էրեսըդ նուր լուսնի նըմաւն՝ քա՛նի կէնա կու բոլըրվի,
Դաստամազըդ նամ չի ուզի՝ առանց հուսիլ կու օլըրվի,
էնդու համար քու տեսնողը իր ճանփեմեն կու մոլըրվի.
Յիփ մըտնում իս մեջլիսումը, շանգ շուխի շաբանգ իս անում։

էրեսըդ տեսնելու գու քան քաղաք քաղկով, գիղ՝ գիղի պես.
Մեռնողը քիզմեն կու առնե անմահական դիղ՝ դիղի պես.
Յիփ տիղեմեդ ժաժ իս գալի, շըխշըխկում իս ջիղ՝ ջիղի պես.
Ի նչ կոնիս սանթուր քամանչեն, զուքսըդ չոնգուր չանգ իս անում:

Ծուցիդ մեչը վարթ, մանիշակ, սընբուլ ու սուսան իս շինի.
Քու տերը բաղըն ի՛նչ կոնե՝ քու հուտը ռեհան իս շինի.
Քամին մեչը անց է կենում՝ մազիրըդ յիլքան իս շինի.
Աշխարքը ծով, դուն մեչը նավ՝ ման իս գալի, լա՚նգ իս անում։

Տասնեմեդ մեկը չին ասի, թեգուզ աշխարըս քիզ գովին.
Նովափար, ծաղիկ ծովային, մանիշակ բաց արած հուվին.
Բաս քու Էշխին վո՜ւնց դիմանամ, ջուրը տանե Սայաթ Նովին.
Թե տեսնողըդ մեկ էլ տեսավ՝ դիվանա դաբանգ իս անում։

Ուստի Գու Քաս

August 6, 2009 Leave a comment

Ուստի՞ գու քաս, ղարիբ բըլբուլ,
Դու մի՛ լաց լի, յի՛ս իմ լալու.
Դու վարթ պըտռե, յի՛ս գոզալին,
Դու մի՛ լաց լի, յի՛ս եմ լալու։

Արի բըլբուլ խո՜սի քարը,
Օխնըվի քու Էկած սարը.
Քի վարթն էրից, ինձ իմ յարը,
Դու մի՛ լաց լի, յի՛ս իմ լալու։

Ման իմ գալի դիդարի հիդ,
Վունց ղարիբ բըլբուլ խարի հիդ.
Դու վարթի հիդ, յիս յարի հիդ,
Դու մի՛ լաց լի, յի՛ս իմ լալու։

Սալըբու նըման կանաչ իմ,
Յիկ, խո՛սի՝ ձայնիդ ճանանչ իմ.
Դու վա՚րթ կանչե, յիս յա՛ր կանչիմ,
Դու մի՛ լաց լի, յի՚ս իմ լալու։

Ղարիբ բըլբուլ՝ ձայնըդ մալում,
Յիս ու դուն էրվինք մե հալում.
Սայաթ Նովեն ասաց՝ զա՛լում,
Դո՛ւ մի՛ լ՛աց լի, յի՛ս իմ լալու։

Քամանչա

August 6, 2009 Leave a comment

Ամեն սազի մե՜չը գոված՝ դուն թամամ դասն իս, քամա՛նչա,
Նաքաս մարթ քիզ չի կանա տե՛սնի, դուն նրա պասն իս, քամա՛նչա,
Ղաստ արա՝ է՛լ լավ օրերու էդիվը հասնիս, քամա՛նչա,
Քեզ ինձնից օ՞վ կանա խըլի, աշուղի բասն իս, քամա՛նչա։

Անգաճըդ էրծաթեն պիտի, գըլուխըդ ջավահիր քարած,
Կութըդ շիրմայեմեն պիտի, փուրըդ սադափով նաղշ արած,
Սիմըդ օսկեն քաշած պիտի, էրկաթըդ փանջարա արած,
Օչ օվ ղիմեթըդ չի գիդի, լալ ու ալմասն իս, քամա՛նչա։

Ճիպուտըղ վարաղնած պիտի, թահր ունենա հազար ռանգով,
Ձարըդ ռռաշի կուդեն պիտի, վուր դուն խոսիս քաղցըր հանգով,
Շատին զարթուն կու լուսացնիս, շատին կու քընեցնիս բանգով,
Անուշահամ գինով լիքը՝ դո՛ւն օսկե թասն իս, քամանչա։

Ածուլիդ էրկու կու շինիս, առաչ շահիր ղափա գուզիս,
Կու մեձըրվիս այվընումը, պարապ վախտի ռափա գուզիս,
Յիփ վեր գու քաս մեջլիսումը՝ քաղցըր զող ու սափա գուզիս,
Բոլորքըդ գոզալնիր շարած՝ մեջլիսի կեսն իս, քամա՛նչա։

Շատ տըխուր սիրտ կու խընդացնիս, կու կըտրիս հիվընդի դողը,
Յիփ քաղցըր ձայնըդ վիր կոնիս, բաց կուլի հիդըդ խաղողը,
Խալխին էս իլթիմազն արա՛ ասին՝ «ապրի քու ածողը»,
Քանի սաղ է Սայաթ Նովեն, շատ բան կու տեսնիս, քամա՛նչա։

Թամամ Աշխար Պըտուտ Էկա

August 6, 2009 Leave a comment

Թամամ աշխար պըտուտ էկա, չը թողի Հաբաշ, նազա՛նի.
Չը տեսա քու դիդարի պես՛ դուն դիփունեն բաշ, նազա՛նի.
Թե՛ խամ հաքնիս, թե՛ զար հաքնիս, կու շինիս ղումաշ, նազա՛նի,
էնդու համա քու տեսնողը ասում է՝ վա՜շ-վա՜շ, նազա՛նի։

Դուն պատվական ջավահիր իս, է՚լնեկ քու առնողին ըյի.
Օվ կու գըթնե՝ ա՛խ չի քաշի, վա՛յ քու կոռցընողին ըլի.
Ափսո՚ս վուր շուտով մեռիլ է, լուսը քու ծընողին ըլի.
Ապրիլ էր, մեկ էլ էր բերի քիզի պես նաղաշ, նազա՛նի։

Դուն է՛ն գըլխեն ջուհարդար իս, վըրեդ զարնըշան է քաշ՚ած.
Դաստամազիդ թիլի մեչը մե շադա մարջան է քաշած.
Աճկիրըդ օսկե փիալա՝ չարխեմեն փընջան է քաշած.
Թերթերուկըդ նիտ ու նաշտար, սուր ղալամ թըրաշ, նազա՛նի։

էրե՚սըդ՛ փարսեվար ասիմ, նըման է շամս ու ղամարին.
Բարակ մեճկիդ թիրման շալը նըման է օսկե քամարին.
Ղալամը ձեռին չէ կանգնում, մաթ շինեցիր նաղըշքարին.
Յիփ նըստում իս՛ թութի ղուշ իս, յիփ կանգնում իս՝ ռաշ, նազա՛նի։

Յիս է՛ն Սայաթ Նովասին չիմ, վուր ավզի վըրա հիմնանամ.
Աջաբ միզիդ ի՞նչ իս կամում՝ սըրտեդ մե խաբար իմանամ.
Դուն կըրակ, հաքածըդ կըրակ, վո՞ւր մե կըրակին դիմանամ.
Հընդու ղալամաքարու վըրեն ծածկիլ իս մարմաշ, նազա՛նի։

Քանի Վուր Ջան Իմ

August 6, 2009 Leave a comment

Քանի վուր ջան իմ,
Յա՜ր, քի ղուրբան իմ.
Աբա ի՛նչ անիմ.
Արտասունք անիմ,
Շատ հոքուց հանիմ,
Յա՛ր, ղադեդ տանիմ.
Ասիր՝ ջեյրան իմ.
Թուղ քի սեյր անիմ,
Յա՛ր, մըտիկ անիմ։
Մո՛ւտ բաղչեն նազով,
Քիզ գովիմ սազով,
Յա՜ր, իլթիմազով։

Մազիրըդ դաստա,
Պըռոշըդ փըստա,
Հեյրանի վախտ է.
Յի՚կ նընգնինք չոլը,
Վուր հասնինք գոլը,
Ջեյրանի վախտ է.
Բըլբուլը՝ վարթին,
Վարթը՝ բաղաթին,
Սեյլանի վախտ է։
Մո՛ւտ բաղչեն նազով,
Քիզ գովիմ սազով,
Յա՜ր, իլթիմազով։

Շուռ գանք հանդամով,
Յիրգնային նամով
Թուփը բացվիլ է.
Խաղ կանչինք հանգով,
Լալեքը ռանգով,
Վարթը բացվիլ է.
Սուսան սընբուլով,
Ղարիբ բըլբուլով
Բաղը լցվիլ է։
Մո՛ւտ բաղչեն նազով,
Քիզ գովիմ սազով,
Յա՜ր, իլթիմազով։

Պատվական շինած,
Նըման նըմանած
Լեյլու դիդարին.
Յա՜ր, ուշկըս գընաց՝
Մազիրըս մընաց
Վրա մուհաջարին.
Բաղը զարթարած,
Բըլբուլը քընած
Վարթի սաջարին։
Մու՛տ բաղչեն նազով,
Քիզ գովիմ սազով,
Յա՜ր, իլթիմազով։

Հաքիլ իս ատլաս,
Թուրլու զար ու խաս՝
Սալբու դալ բովուն.
Զեռիդ ունիս թաս,
Լըցնիս ու ինձ տաս,
Ղուրբան իմ մովուն.
Թաք դուն բաղչեն գաս՝
Անիս մասնեմաս
Քու Սայաթ Նովուն։
Մու՛տ բաղչեն նազով,
Քիզ գովիմ սազով,
Յա՜ր, իլթիմազով։

Կատարում՝ Նունե Եսայան

Ես Քու Ղիմեթը Չիմ Գիտի

August 6, 2009 2 comments

Յիս քու ղիմեթը չի՞մ գիդի՝
Ջավահիր քարի նըման իս.
Տեսնողին Մեջլում կու շինիս,
Լեյլու դիդարի նըման իս։

Աշխարումըս իմը դուն իս,
Բեմուրվաթ իս, մուրվաթ չունիս.
Պըռոշնիրըդ նաբաթ ունիս,
Ղանդ ու շաքարի նըման իս։

Դադա պիտի՝ թարիփդ ասե,
Ակռեքըդ յաղութ-ալմաս է,
Ռանգըդ փըռանգի ատլաս է,
Զար ղալամքարի նըման իս։

Մազիրըդ նըման ռեհանի,
Դուն ուրիշ խիալ մի՛ անի,
Ռահմ արա, հոքիս մի՛ հանի,
Մուրվաթով յարի նըման իս։

Վո՜ւնց դիմանամ էսչափ չարին,
Աճկեմես կաթում է արին.
Սայաթ Նովա, նազլու յարին՝
Գընած նոքարի նըման իս։

Follow

Get every new post delivered to your Inbox.