Ամպի տակից ջուր է գալիս,
Դոշ է տալի, փըրփըրում,
Էն ո՞ւմ յարն է նըստած լալիս,
Հոնգուր-հոնգուր էն սարում:
Ա’յ պաղ ջրեր, զուլալ ջրեր,
Որ գալիս եք սարերից,
Գալիս անցնում հանդ ու չոլեր,
Յարս էլ խմե՞ց էդ ջրից:
Յարաբ խմե՞ց, յարաբ հովցա՞վ
Վառված սիրտը իմ յարի,
Յարաբ հովցա՞վ, յարաբ անցա՞վ
Անքուն ցավը ջիգյարի:
— Աղջի քո յարն եկավ անցավ,
Վառված, տարված քո սիրով,
Էրված ջիգյարն եկավ անցավ,
Չըհովացավ պաղ ջրով:
Ամպի տակից ջուր է գալիս,
Դոշ է տալի, փըրփըրում,
Էն ո՞ւմ յարն է նըստած լալիս,
Հոնգուր-հոնգուր էն սարում:
parev engeres garo
shad shad lav ashkhadank dareres,,shnorhavor ella habibi.abres
ge papakim Anoush operayin leman parere tervin yete tjvar che.
sirov
kev’
Թթումանյանի գրած միակ երգի խոսքերն էլ արժե տեղադրել այստեղ:
«Ա՜խ, ինչ լավ են սարի վրա»
Նախապես շնորհակալ եմ: