Հրավեր ուներ Արտաշը,
Ղարսեն բերին կարկաշը,
Ճամփե արի քեռեկին,
Ղափամա եփե Սերակին։
Հեյ, ջան ղափամա,
Անուշ եղով ղափամա,
Սյուզմա մեղրով ղափամա,
Ջան ղափամա, ղափամա։
Հրավերները տպած էր,
Ղափամեն տակը կպած էր,
Տես, որ տերը չիմացավ,
Չկերած՝ ասլան դարձավ։
Գինին սեղանին դրին,
Ղափամեն ետկեն բերին,
Արդահանա եղովը,
Կարմրած էր տեղովը։
Կերան, կերան պարեցին,
Գինին խմին հարբեցին,
Կլոր խաղը սարքեցին,
Ծափ տվեցին պարեցին։
սա ժողովրդական երգ չէ, խոսքերի հեղինակը Վահան Հարությունյանն է, որը, նաև շատ այլ հայտնի երգերի խոսքերի հեղինակն է (Երևանի սիրուն աղջիկ, Առաջին սիրո երգը, Իմ Երևան), որոշ սայտերում, Վահան Հարությունյանի անունը սխալմամբ գրված է Վլադիմիր: