Ինձ մի տանջիր հենց այնպես, Հայացքով քո հմայիչ, Խորությամբ քո աչերի, Ինձ մի տանջիր, մի գերիր: Այլ աչեր կան իմ սրտում, Գիշերների նման սև, Գիշերների նման մութ, Այլ աչեր կան իմ սրտում: Ջինջ լազուրում աչերիդ, Մի տենչա ինձ փայփայել, Մի փորձիր քո դեղերով, Ինձ կաշկանդել, ինձ գերել: Այլ աչեր կան իմ սրտում, Գիշերների նման սև, Գիշերների նման մութ, Այլ աչեր կան իմ սրտում: