Դու կարծում ես այդ անձրևն է արտասվում պատուհանից,
Այդ ափսոսանքի խոսքերն են գլորվում հատիկ-հատիկ,
Գլորվում են ու հոսում են ապակուց թափվում են ցած,
Այս խոսքերը, որ լսվում են իմ երգի մեջ ուշացած:
Ում է պետք խոստովանանքդ ափսոսանքդ ուշացած:
Սերը քո մի հանելուկ էր ու գաղտնիք դեռ չբացված,
Դա գուցե աշնան կատակն էր, տերևներն էին դեղնած,
Ծառուղում լուռ արտասվում էր մի աղջիկ մենակ կանգնած:
Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի
Ու պատուհանից լուռ կարտասվի,
Ու պատուհանից լուռ կարտասվի:
Ես հիմա նոր հասկանում եմ անցածը ետ չես բերի,
Այս ամենը հատուցումն է իմ գործած հին մեղքերի:
Այն աղջիկը և աշունը բախտն էր իմ, որ կորցրի,
Դա ջահել իմ խենթությունն էր, որ երբեք ինձ չեմ ների:
Ես գիտեմ երջանկությունը մեկ անգամ է այցելում,
Իսկ հետո, երբ հեռանում է, այցետոմսն է իր թողնում:
Ու հետո ամբողջ կյանքում մեր մենք նրան ենք որոնում,
Այն հասցեն որ նա թողնում է երբեք ոչ ոք չի գտնում:
Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի
Ու պատուհանից լուռ կարտասվի,
Ու պատուհանից լուռ կարտասվի: