Ո’վ սիրուն, սիրո’ւն, երբ որ ես կրկին,
Հանդիպում եմ քեզ իմ ճանապարհին,
Նորից այրում են հուշերս անմար,
Նորից կորչում են և’ քուն, և’ դադար:
Ո’վ սիրուն, սիրո’ւն, ինչո՞ւ մոտեցար,
Սրտիս գաղտնիքը ինչո՞ւ իմացար.
Մի անմեղ սիրով ես քեզ սիրեցի,
Բայց դու, անիրա’վ, ինչո՞ւ լքեցիր:
Ա՜խ, եթե տեսնեմ օրերից մի օր,
Դու ման ես գալիս տխուր ու մոլոր,
Ընկեր կդառնամ ես քո վշտերին,
Մենակ չեմ թողնի իմ կարոտ յարին:
Երգը լսելու համար այցելեք հեղինակի պաշտոնական կայքէջը:
Շատ-շատ գեղեցիկ և հուզիչ երգ է:
Խնդրում եմ ասեք այս երգի պատմությունը և ով է գրել երաժշտությունը
Այս գեղեցիկ երգի խոսքի հեղինակը Լեւոն Միրիջանյանն է: (1933-2004)
Ավելացրել ենք հղում դեպի հեղինակի պաշտոնական կայքէջ, որտեղ կարող եք նաեւ լսել երգի մի գեղեցիկ կատարում:
ՇԱՏ ԼԱՎ ՏՈՂԵՐ ԵՆ ԲԱԸՑ ԿԻՍԱՏ Է,,,ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՊԱՏՄԵՔ ԱՅՍ ՏՈՂԵՐԻ ԳՐՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ