Գլխավոր > Հայրենասիրական, Երգ > Ո՞Ւր Էիր Աստված

Ո՞Ւր Էիր Աստված


Ո՞ւր էիր, Աստված, երբ խենթացավ լքված մի ողջ ժողովուրդ,
Ու՞ր էիր, Աստված, երբ աղերսանքը մեր մարեց անհաղորդ
Ո՞ւր էիր, Աստված, երբ ավերում էին չքնաղ մի երկիր,
Ո՞ւր էիր, Աստված, երբ, խենթացած ցավից, աղաչում էինք
Ամեն

Ո՞ւր էիր, Աստված, երբ արդարույթյան աչքերը կապվեց,
Ո՞ւր էիր, Աստված, երբ շուրթերին ազգիս աղոթքը սառեց
Ո՞ւր էիր ,Աստված, երբ փրկության կանչով երկինքը ցնցվեց
Լուռ էիր Աստված, երբ, խաչերին գամված, աղոթում էինք
Ամեն

Իմ կարոտ հոգում, չկար ուրիշ հավատք և սեր, դու իմ Տեր,
Ես քեզ հավատում ու աղերսում էի ինչպես մի անխելք:
Ո՞ւ ր էիր, Աստված, երբ հոշոտում էին չքնաղ մի երկիր
Ո՞ւր էիր Աստված, երբ հույսերս կտրած աղոթում էինք
Ամեն

Ուժ տուր մեզ, Աստված, որ ալեկոծ կյանքի ծովում չկորչենք,
Սիրտ տուր մեզ, Աստված, որ տառապանքի շուրթերը ջնջենք,
Լույս տուր մեզ, Աստված, որ խավարում այս գորշ ճամփա նշմարենք,
Հույս տուր մեզ, Աստված, որ շուրթերով չորցած քեզ գտնենք նորից
Ամեն…

Կատարում՝ Հարութ Փամբուկչյան

  1. Սոնա Ֆահրադյան
    Դեկտեմբերի 10, 2010, ժ. 21:46

    Հայաստան, Երևան էլ. հասցե` sonakarlenifahradyan@gmail.com

    Ես վերջերս ստացած ծանուցագրից (“Մելգոնեան կրթական հաստատութեան յուշամատեան”, որտեղ գրված էր. ”…կենսատու և կենսունակ մնացին Մեսրոպ Մաշտոցի երեսունվեց կոթողները…”), հասկացա, որ հեղինակը հիմնվել է մաշտոցյան երեսունվեց
    տառանոց այբուբենի վրա: Նա իր աշխատությունով և մեսրոպյան տառադարանով մնացել է տասնվեցերորդ դարում: Կոշկոռացած միջնադարը զրկված էր իրական քրիստոնեական արժեքներից, փակված էր դուռը Նարեկյան հառաչանքների, որի միջոցով մարդը կարող էր ազատվել դարավոր մեղքից և սեփական ոտքերի վրա քայլել դեպի Սերը և դեպի Սերը տանող ճանապարհներով, առավել ևս երբ Աստծո Աջն ու Խաչը պահապան եղան հայ ժողովրդին: Ի՞նչ եք կարծում, տասնվեցերորդ դարից հետո Հայաստանը հոգևոր, մշակութային և կուլտուրական զարգացում և վերածնունդ չի՞ ունեցել: Նշանակում է իմ հաջորդ թեման կլինի տասնվեցերորդ դարում ներմուծված երեք տառերի` Եվ, Օ, Ֆ, այսինքն` Սուրբ Երրորդության ամբողջացման խորհուրդը և նշանակությունը հայ ժողովրդի և Հայաստանի` Քրիստոսով վերածնունդը Սիրո մեջ` որպես հավերժական կատեգորիա, քանզի մեսրոպյան Ք-ն մնաց ժանգոտված քնարի քենի մեջ: Իսկ դուք գիտե՞ք, որ ժանգոտված լարերը Սիրո մեղեդի հնչեցնել չեն կարող.

    …Սրբեցե’ք քնարի լարերը ժանգոտ,
    Ելե’ք, Հայաստան երգով եռանդոտ,
    Զարթեցրե’ք հայոց աշխույժը մեռած,
    Լցվեցավ կամքը, հասավ ժամանակ,
    Օրը կբացվի, ահա’ Արուսյակ,
    Ձեզ հայտնի նշան, ասում է Աստված…

    Րաֆֆի

    Ինչպես Մեծն Սայաթ-Նովան է ասում. ”Եվ, Օ, Ֆ-ն կարդալու Աստված ճար ունի”: Նպատակս է տասնութերորդ դարի Սիրո վերածննդի ժամանակահատվածի Սիրո երգիչներից մեկի` Սայաթ-Նովայի միջոցով հայկական այբուբենի իմաստն ու նշանակաությունը մեկնաբանելու, որովհետև հայկական այբուբենի Հ-ն-Հիսուսը, այսինքն` Հյուն-ը Հունար ունի, մնաց
    վրիժառության տակ: Վերածննդի ժամանակվանից մինչ այսօր ամբողջ Արարչագործական Ծրագիրը աշխատում է ”Քրիստոս հարյավ ի մեռելոց” Մեծագույն Ծրագրի վրա, որպեսզի առաջին քրիստոնյա ազգը, որը կրում է Հայ Քրիստոսի Առաքինի Ոգին (Ցեղի Ոգին) ազատագրվի վրիժառության կապանքներից, որի պատճառով մնաց իր թշնամու իշխանության տակ: Խնդիրը Հիսուսի միջոցով հայ շողովրդի ազատագրումը քինախնդրությունից, նախանձից, ատելությունից և այլն, որոնք բնորոշ են ոչ թե հայ մտավորական դասին, այլ ստամտավորական դասին: Ի՞նչ եք կարծում, եթե մեսրոպյան տառերը մասնակից եղան ահավոր բանսարկությունների, թերթերը, գրականությունը, մասսայական լրատվամիջոցները ծառայեցն հակաաստվածային միջոցառումների իրականացմանը, նույն տառերը միևնույն ժամանակ կարո՞ղ էին Արարչագործական խնդրիրները լուծել: Ուրեմն ազգովի կարիք ունենք խորը ապաշխարության միջոցով մեզ մաքրել մեղքից, մաքրել մեր մարմինը, միտքը, հոգին և Հայկական Այբուբենը օգտագործել Աղոթքի, Փառաբանության, Արդարության, Անաչառության նպատակով, որ, ինչպես Սայաէ-Նովայական վերծանությունն է ասում.
    Որ Դատի Արդար Թագավորը (ԴԱԹ)
    Որ Թագավորի Արդար Թագավորը (ԹԱԹ)
    Որ Ջահակիրը լինի Արդար Թագավորը (ՋԱԹ)
    Որ Կենսականությունը բխի Արդար Թագավորից (ԿԱԹ)
    Այդպես որ առանց ապաշխարության որևէ վերածնություն չենք կարող կատարել քանի Լույս ու մութ աշխարհները չեն տարանջատվել իրարից հենց մեր մեջ: Եվ հույսով եմ, որ աս նյութի շուրջը Սիրո եվ վրիժառության բանագնացությունը դեռ պիտի շարունակվի այնքան, մինչև ամեն հայի սիրտը ազատագրվի վրիժառությունից և թագավորի Սերը`

    Սերը Սրբազան,
    Սերը Արարչագործ,
    Սերը կառուցող,
    Սերը Իմաստուն,
    Սերը Համբերող, Քավող ու Բուժող…

    Եվ Օ Ֆ-ն Երկնեց Վարդանանքը, Ծնեց Օմեգային` Հավիտենական Սիրուն` Ֆահրադին:
    Ի Սկզբանե Սկիզբ, Ի Սկզբանե Աստված, Ի Սկզբանե էր Սերը և Սերն էր Աստված. Առավոտից առաջ և Արևելքից վեր: Սերը հավիտենական Սուրբ Երրորդության Միաստվածության, Սուրբ Երրորդության միաձույլ պսակ, Օվսաննա Քեզ Փառք ու Պատիվ Հավիտյաններում Ի Սկզբանե Սկիզբ, Ի Սկզբանե Աստված Հավիտյանս Հավիտենից Ամեն:

    Հարգանքներով`

    Սոնա Ֆահրադյան

  2. Սոնա Ֆահրադյան
    Դեկտեմբերի 27, 2010, ժ. 19:01

    Հայաստան, Երևան էլ. հասցե sonakarlenifahradyan@gmail.com

    Գարեգին Տեր-Հարությունյան
    «Ստամտավորականություն» և «Ցեղի Ոգին»

    Հոդվածաշար Մաս 2

    Ցեղակրոնությու՛ն։
    Նախ Ցեղիս Ճանապարհն է դա, Ճանաչումը գերիվեր ուժի-էության։
    Երկրորդ` այդ ուժ-էությունից ծնած լինելու գիտակցությունն է դա։
    Ապա` այդ ուժ-էության ցմահ հավատարիմ մնալու ուխտն է դա։

    Վարդ Աղբյուր
    Իմ Վարդանա Վարդ աղբյուր, զովություն ես սրտերի,
    Բույրն եմ առնում մինչ հիմա, ափիդ մախմուր խոտերի,
    Ղողանջում ես ու կանչում վանքի զանգերի նման,
    Ու դառնում Սուրբ Հանգրվան, իմ մոլորված հույզերի։

    Ելնեմ, խնջույք բաց անեմ.
    Ափդ գինով թաց անեմ,
    Իմ կորցրած Սիրուհուս
    Ոտնատեղը վարդ ցանեմ։

    Իմ Վարդանա Վարդ աղբյուր, արծաթ ցոլքեր կցայտես,
    Անմահական Վարդ ջրով քո ափերը կնախշես,
    Հազար ու մի աղբյուրից ջուր եմ առել պապական,
    Պապակ սրտով եմ գալիս, գալիս եմ ինձ զով անես։

    Սիրուս ձայնն է քո կանչը,
    Ծիծաղն է քո կարկաչը,
    Իր լուսընկա պատկերն է
    Ծիածանն էլ քո լանջը։

    Իմ Վարդանա Վարդ աղբյուր, ինչքան ակդ զուլալ է,
    Կանաչ ժայռից վար կիջնես, շրջապատդ զուլալ է,
    Կուզենամ սերն աշխարհի քո պես զուլալ միշտ մնա,
    Հայ գուսանիս Սուրբ Սերը, ինչպես ակդ, զուլալ է։
    Սեր գաղտնիք են ափերդ
    Գոհար ակ են ցոլքերդ,
    Սրտիս սիրով կարկաչիր,
    Զմրուխտ կապած լանջերդ։
    Գուսան Աշոտ

    Մտավորական զարգացման չափով, Ցեղը իր Կրոնի մեջ է դնում իր հոգեբանական գծերը, իր բնազանցական էությունը։ Հայը Լինելիական է, հաստատում է հայոց հեթանոս կրոնը։
    Լինելիական է հայը,- ահա ակնաղբյուրը մեր Մեծ Լույսի և Զորույթի։
    Այս է, որ չի գիտակցում հայ մտավորականությունը իր մեծամասնության մեջ։ Հայ մտավորականությունը ցեղահաղորդ չէ, ծանոթ չէ իր Ցեղի Հոգու կարելիությունից, այդ պատճառով մնում է կառչած իր վտիտ ժողովրդասիրությանը առանց օգտվել կարողանալու իր Ցեղի դինամիկայից։
    Այսօր նոր օր է,- հասկանանք այդ և այն, որ հայ մտավորականությունը երբեք չի ունեցել ավելի մեծ և պատասխանատու տեղ։ Վարկյանը, որ ավելի քան ճակատագրական է, պահանջում է նախ հերոսական բարոյականության ու մտածումի, ապա մեծագործության և ինքնաողջակիզումի ընդունակ մի մտավորականության։
    Ժողովուրդը գործում է, Ցեղը` իրականացնում։ Բավական չէ գործել, իրականացնել է պետք։
    Այսօր նոր օր է- ո՞վ գիտե այդ փրկարար ճշմարտությունը։ Չէ, չէ, Մասիսը- Հայոց Ցեղայնության Հրաբուխը- դեռ չէ շիջած։ Միշտ էլ արդար է, որ մեր կյանքում օրենսդրե և առաջնորդե Ցեղը։ Արթնացա՞վ Ցեղը- մենք վերստին կբռնենք Հավիտենականության ձեռքը և կռվի կկանչենք անարդար ժամանակը։ Եվ կհաղթանակենք, քանզի Ցեղի հեթանոս աստվածները`Հայկն ու Վահագնը պիտի բարձրացնեն շանթընկեց մեր բազուկը և վարեն նրա հարվածները։
    Ցե՛ղը- գիտակցի՛ր այդ, նորահա՛ս սերունդ,- Ցեղն է մեր ապավենը։
    Ամփոփում եմ ասածներս.
    -Մի ժողովուրդ, որ ինքն իրեն դեռ չի նվաճել (իսկ ինքնանվաճումը հնարավոր է միայն ինքնաճանաչում ճամփով), ընդունակ չէ, արժանի չէ մեծ գործերի։
    Մի այլ ճշմարտություն- ժողովուրդների հոգևոր արդյունազորությունը այնքան մեծ է, որքան բյուրեղացած է նրանց Ցեղային Գիտակցությունը, որքան բացահայտված է նրանց Ցեղային Էությունը, Հոգին։ Հազար խորհուրդ ունի Հայ Հոգին, որ դեռ իր խանդավառ մարգարեին է սպասում, որ պիտի հայտնվի մի օր և այն բացահայտի մեզ։
    Հայությունը Ցեղաճանաչությամբ միայն կարելիություն պիտի ստանա իր Էության չգիտակցված և չիմաստավորած ուժերը լծելու մեր Ցեղի վարած անհավասար գոյամարտի գործին։ Այո՛, դեռ Ցեղաճանաչ չենք, դեռ կանչում, ձայն ենք տալիս մենք մեզ, փնտրում ենք, բայց դեռ չենք գտել մեզ, դեռ չենք ճանաչել մեզ, որպես Ցեղ։
    Փնտրում ենք Հավիտենական Հայը, փնտրում ենք իր հեթանոս դարերում, իր քրիստոնեության մեջ, իր պատմության լույսի տակ, իր գրականության մեջ, իր իմաստասիրության և վարած ճակատամարտերի, իր ստրկության և ինքնիշխանության, իր կոտորածների, արտագաղթերի և հայրենաշինության մեջ։ Փնտրում ենք նրան իր բնաշխարհում և օտար հորիզոնների տակ, բայց դեռ չենք գտել։ Չենք գտել, սակայն գիտենք, որ միայն ինքնաճանաչությամբ կարելի է տիրապետել այն տարերքին, որ հավիտենական է հայ էության մեջ` մեր Ցեղայնությունը։ Ցեղորեն անինքնաճանաչ` դեռ կույր հայ հոգու խորքերում, և այդ իսկ պատճառով անզոր մերօրյա խնդիրների առջև` մենք, որպես ժողովուրդ, շարունակում ենք մնալ նվաստ և նահատակ, երբ աշխարհը պահանջում է լինել ինքնահարգ, և հարգանք պարտադրելու աստիճան զորավոր։
    Անասելիորեն, զորութենական, բայց դեռ ինքնահաղթահարումը գլուխ չհանած, հայ էությունը իր անսպառելի շինարարական եռանդը կմսխե ընդունայն։ Եվ այդ իսկ պատճառով մեր ժողովուրդը շարունակում է արնոտ տուրք տալ իր ցեղային անինքնաճանաչության։ Ա~հ, դեռ շարունակվում է հայոց ողբերգությունը, մի անօրինակ ողբերգություն, որ մեր ազգային ուժի և հպարտության փոխարեն մեր տկարությունն ու նվաստությունն է սնուցում։
    Ուստի մեկնելով այն կենսաբանական ճշմարտությունից, թե երբ ժողովրդի մեջ տկարանում է Ցեղի Շունչը` սկսվում է նվազել սերունդների կենսունակությունը, հոգեպես փանաքիանում են անհատները, շեշտվում է նրանց վատասերումը, և վրա է հասնում անժամանակ զառամությունը։
    Մեկնելով այդ ճշմարտույթյունը քե՛զ, նորահաս սերունդ, Ցեղիդ Ձայնն եմ բերում քեզ։ Ես քեզ Ցեղակրոնությունն եմ քարոզում։ Ցեղակրոնություն, որով անհայրենիք հայությունը հոգևոր զրահ է հագնում օտար միջավայրերի այլասերիչ ազդեցություններին հաջողաբար դեմ դնելու համար։
    Այդ դավանանքը, մեր միակ դավանանքը որևէ նմանություն չունի այլ ուսմունքների հետ, իսկ եթե կրոն է դա` ապա դա Կրոն է Ցեղային Հպարտության, Ուժի և Արիության, դա քո՛ Կրոնն է, նորահաս սերունդ։
    -Չէ՛, այսպես այլևս չի կարելի ապրել, ապրել առանց սեփական իրավունքի, արժեքի և արժանիքի գիտակցության, առանց ներքին հպարտության, առանց սեփական կյանքի, չէ՛, այսպես չուզեց ապրել նորահաս սերունդը։ Անցեղաշունչ` անզոր ու նվաստ է հինը, իսկ մեզ պետք է Նոր Հայը, որին սպասում ենք Ցեղակրոնությունից։ Մեզ պետք է Ցեղակրոն Հայը, որը զոր էր դիմանալ մերօրյա քաղաքական աշխարհին։
    Ամեն արվեստագետ ստեղծագործության իր ճամփան ունի, որի վրա նա-հաճախ իր առաջին իսկ քայլափոխերին-հանդիպում է աներևույթ մեկին, որին և դարձնում է իր անբաժան ուղեկիցը։ Ներշնչող Ոգին է դա։ Այդ ճամփի վրա մեկը հանդիպում է իր սեփական ”ես”-ին և դառնում երգիչը իր փոքրիկ կարոտների։ Մյուսը հանդիպում է հաղթական մեղքին և ծնունդ տալիս սիրենայի իր երգերին։ Երրորդը- դասալի՛ք գրող, որը վիպական աշխարհ է փնտրում` մարդկային կյանքի անիծյալ հարցերից այնտեղ փախչելու համար։ Անցողականից դեպի Հավիտենականը տանող ճամփի վրա` Ահարոնյանը հանդիպեց իր Ցեղի Ոգուն, և նրա հետ իջավ Արցունքի հովիտը, ուր նա ներքին հաղորդակցությամբ իր ճակատագիրը կապեց հայության ճակատագրին և սիրեց զայն մի Նոր ու Մեծ Սիրո՛վ, Հավերժ անսպառելի ու Կենարար Սիրով։ Ու այնուհետև հայ Մտածումի և Զգացումի բոլոր ճամփաների վրա նրան առաջնորդեց Ցեղի Ոգին։
    Հայաստան Երկիրը միայն ցանկալի որսավայր չէ իր գայլ հարևանների համար, ո՛չ էլ հարմար վայր միայն անփառունակ գերեզմաններ փորելու, այլ, որ դա հարմար է նաև անկախության ու փառքի տաճարներ բարձրացնելու համար։ Արիադավան և արի ժողովուրդ, փոքրաթիվ ազգ- Մեծ Հոգի։ Այսպիսինն նա ուզեց տեսնել հայությունը, այնպիսի՛ն, որ կարողանար սեփական ձեռքով վարել իր ճակատագրի նավը։
    Բա՛րձր գրականություն. որի մեջ ճշմարտորեն մեծ են միայն նրանք, որոնց հաջողվում է ներքին կապի և հաղորդակցության մեջ դնել անհատը Ցեղի հետ, և այդ վերջինները` Հավիտենականության հետ։ Ճշմարի՛տ գրականություն, որի մեջ մեծ են միայն նրանք, որոնք իրենց տաղանդի զորությամբ հարկադրում են մտածումի քրտինքը թափել այնպիսի խնդիրների վրա, որոնց առջև ծիծաղելի են և՛ ինքնաբավ գեղարվեստը, և՛ գեղարվեստական հաճույքը։ Ահարոնյանի և նմանների համար` ազգերի հոգևոր կյանքի պատասխանատուն գրականությունն է, նաև մղիչ ուժը Ցեղի կյանքի։ Դա զորավոր ազդակն է մարդկային ցեղի թե՛ բարոյական շինարարության, և թե՛ եղծության։ Ահա թե ինչու որքան սուրբ է գրագետի կոչումը, այնքան էլ մեծ է նրա պատասխանատվությունը ազգի և մարդկության առջև։
    Ազգային գրականություն-դա մեր հոգևոր ծովն է, ուր գալիս թափվում են Ցեղի Ոգու վարար գետերը։ Միաժամանակ, մեր նավն է դա, որ մեզ դուրս է բերում լուսավոր ազգայնականության ջրերից` դեպի Համամարդկայնության Օվկիանը, դեպի ”Տիեզերական Թախծի” ջրերը, եթե կուզեք…
    Ինքն իր խոսքն է Ահարոնյանը։ Եվ որովհետև ”Զորությամբ Բանի” պիտի ծառայեր իր Ցեղին` նա դարձավ դարբինը հայ զորավոր խոսքի։
    Ի՞նչ արժե հանճարը, երբ նրան պակասում է Մեծ Սիրտը, երբ իր օլիմպիական մեծության մեջ նա անկարեկից է, անխռով ,պաղ։ Անարժեք չէ՞ դա, երբ իր խոսքը իշխանություն չունի հոգիների վրա և չի նպաստում իր ժողովրդի հոգևոր ինքնակառուցմանը, երբ իր Ցեղի ճակատագրի գերզգացողությունը չունի և չի սնուցում իր Ցեղի հավիտենականության ձգտումը։ Միևնույնը չէ՞ կա թե չկա նմանը, երբ իր շրթունքներին Ցեղի խոսքը չէ և չգիտի արիացնել և վարել զանգվածները, երբ անզոր է ինձ, ձեզ և հազարներին զինվորագրել տալ մի Մեծ ու Արդար Դատի և կարիքի դեպքում իր ժողովրդի ծոցից շանթանման հերոսներ քամել։ Արդարև ի՞նչ արժե հայ հանճարը, եթե նա հոգետոհմություն չունի իր Ցեղի առաջնորդների հետ, երբ չունի յոթնիցս երջանկալի գիտակցությունը, թե ինքն եղբայրն ու ցեղակիցն է Մեծն Տիգրանի և Ավարայրի Անմահ Սպարապետի։ Ի՞նչ շահ նմանից, թեկուզ նա մեծ արվեստագետ լինի և արդար հպարտանքով կարողանա ասել իր մասին. «Արվեստը դա ես եմ»։ Նմանը չպիտի դառնա իր ժողովրդի հոգևոր առաջնորդը, մարգարեն և այլն։ Ահարոնյանը իր մարմարիոնն ունեցավ վիրավոր հայրենիքի վերքերը սպիացնելու զորություն պիտի ունենար մեծ արվեստը։ Գրականությունը և ազգը. նա սիրեց երկուսն էլ և եղավ աննախընթացորեն մեծ իր սիրո մեջ։ Մեծ արվեստագետ և մեծ վշտակիր։ Հայության այդ սիրաշատ հանճարը գիտեր իրեն տրված Աստվածային Շնորհքը ծառայեցնել մեր Ցեղի անհատականության թարմացմանը և ապա նրա վերածննդի և ազատագրության սրբազան գործին։ Եվ հենց սրանում է Ահարոնյանի մեծությունը, որպես հայ և գրչի մարդ։ Ահարոնյանը մնաց միշտ էլ ժողովրդի ու նրա ճակատագրի հետ և նրա մեջ արթնացրեց Ցեղը, քանզի գիտեր հայոց աշխարհի իմաստունը այնտեղ, այն ճակատամարտերում, ուր Ցեղը չի բերում իր մասնակցությունը, ժողովուրդների համար անխուսափելի են պարտությունն ու կորուստը։ Ահարոնյանի խոսքի համար աննախընթացորեն կարճ եղան դեպի Հայ Սիրտը տանող բոլոր Ճանապարհները։ Չէ՞ որ նրա խոսքը ծնվում է Ցեղի ցավից և սնվում տառապանքի կաթով։ Հայ Ոսկեբերանն է նա։ Նա խոսքեր ունի, որոնք և պուրպուրի բազմերանգություն ունեն։ Խոսքեր, որպես վառվող կերոններ, խոսքեր, որոնցից արյուն է կաթում, խոսքեր, որոնք շնչում են, հոգի կտան։ Որքան ուժեղ է իր ցեղասիրությունը, այնքան կատաղի է իր բարոյական զայրույթը, որը սակայն իր սիրաշատ սրտից ե բխում։ Նա խոսքի կայծակներ ունի և գիտի շանթել տկարն ու տգեղը, հակառակահորդորն ու թունավորիչը մեր Ցեղի կյանքում։ Գիտի կանչել, այն էլ ինչպե~ս, մեր երկրագնդի վրա նրա նման քչերն են կանչել։ Այսպես կանչեց նա տարիներով, և անասելիորեն տիրական եղավ մեծ կանչողի հոգևոր իշխանությունը Հայ Սրտի և մտածումի վրա։ Նա գրել գիտի խղճմտանքի մեջ. «Եթե չարչարվեք, ձեզ հետ կչարչարվեմ և ես, եթե ճակատամարտում եք, ձեր կողքին կկռվեմ և ես, անտեսանելի մի շունչ ձեզնից ինձ և ինձնից ձեզ կանցնի»։
    Ահեղ է նրա խոսքը- որոտմունք ու փայլատակում, երբ դա հայության կեսի ֆիզիկական և մտավոր սպանիչներին է ուղղված։ Նույնն է դա, երբ նկարագրելով հայ ավեր գյուղն ու ավանը, կսպառնա կարծեք։ Չէ՛, օտարը չի կարող այդ անհանգիստ հողերի վրա իր տունը շինել։ Մարգարեաշունչ է, երբ ճակատագրին ուղղում է իր հարցը. ի՞նչ, Արարչագործության տարագի՞րն է հայը. անհանգիստ հարց, որի պատասխանը օրվա և վաղվա մեր սերունդներից է սպասվում։ Մեծ լավատես է նա` հակառակ որ իր խոսքը Հայաստանի Աստվածազարդ բնության թախծությունն ունի։ Նա համոզված, թե հայ մարդու ”կավ”-ից կարելի է հոգևոր գլուխգործոցներ կերտել։
    Մեծ հավատավոր է։ Այս հաղթական հավատով, ահա՛ նա, տասնամյակներ շարունակ, ուխտի, պայքարի ու կռվի տարավ իր հայ ընտրանին։ Եվ իր օրով և օրհնությամբ Ցեղի ընտրանին բերեց իր Հավիտենական Ուխտը- նոր ճակատագիր կերտել Հայ Հայրենիքի համար։ Եվ այդ սրբազան ուխտին ի խնդիր` դեռ լսվում է նրա ձայնը- Հպատակությու՛ն Ցեղին, քանզի դա է միակ ճշմարտությունը։ Հնազանդությու՛ն Ցեղին առանց որի փտություն ու անցավորություն ենք ես, դու, բոլորս։ Ահա՛ այսպես սպասավորեց իր Ցեղին Մեծ Արվեստի Անմահը։
    Համբու՛յր, ջերմ համբույր Հայ Հայրենիքին և իր Մեծ Վշտակրին, որի Արարատյան արևով օծուն ճակատը այնքա~ն սիրով հանճարի ձեռք շոշափեց։

    ՍԵՐ

    Երկնային գահիդ շուրջն են բոլորել
    Պերճանք, վայելում, խնդություն ու լույս,
    -Արդյոք կա՞ մեկը, որին չի գերել
    -Քո գեղեցկության կախարդանքը կույս…
    Ամեն կողմերում լուսնոտների պես
    Քեզ են որոնում կարոտով անմար,
    -Ատդյոք կա՞ մեկը, որ չտենչա Քեզ
    -եվ չտառապի Հայացքիդ համար։
    Լսվում է կոչը մարտական փողի,
    Մեռնում է տխուր ամեն մի փափագ,
    -Դու, Իշխանուհին երկնի ու երկրի,
    -Բոլոր սրտերի Աստվածը միակ…

    Վահան Տերյան

    Հարգանքներով`
    Սոնա Ֆահրադյան

  1. No trackbacks yet.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: