Գլխավոր > Այլ, Երգ, Ժողովրդական > Ես սարէն կու գայի

Ես սարէն կու գայի


Ես սարէն կու գայի,
Դուն դուռը բացիր.
Ձեռդ ծոցդ տարար,
Ա՜խ, արիր, լացիր:

Վա’յ, վա’յ, վա’յ, վառւում եմ,
Վա’յ, վա’յ, վա’յ, հալւում եմ,
Հալւում, վառւում եմ:

Ես մի պինդ պաղ էի,
Դու մըրմուռ լացիր,
Քո հրեղէն արցունքով
Ինձ հալեցիր:
Վա’յ, վա’յ, վա’յ…

Ես մի չոր ծառ էի,
Դու գարնան արև.
Քո սիրով ծաղկեցավ
Իմ ճիւղն ու տերև:
Վա’յ, վա’յ, վա’յ…

Թէ ինձ չէիր առնի,
Ինչու սիրեցիր.
Մի բուռ կըրակ եղար,
Սիրտըս էրեցիր:
Վա’յ, վա’յ, վա’յ…

  1. Մայիսի 25, 2015, ժ. 21:32

    Նախաձեռնությունը լավն է, բայց կատարումը՝ անհաջող: Սա հայ գեղջուկ երգերից մի գողտրիկ նմուշ է, որ պետք է երգել կիսաձայն, կարծես՝ մտքում: ՙՙՎա՜յ, վա՜յ, վա՜յ… ՚՚ ինչու են վոկալիստները սիրում բղավել, անպատասխան սիրո մասին, սովորաբար չեն բացականչում, ավելի շուտ՝ լուռ տառապում են: Եվ ընհանրապես, Կոմիտասի փրկած երգերը օպերային արիաներ չեն, դրանք գեղջկական գոհարներ են, որոնք ճիշտ կատարելու համար պետք է նախ լավ իմանալ և կարողանալ երգել հենց ժողովրդի, տվյալ դեպքում՝ գեղջուկի նման:

  1. Հոկտեմբերի 18, 2015, ժ. 16:19

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: