Ինչո՞ւ Ստեղծեցի Այս Բլոգը
Մանկությանս տանը ունեինք երկու երգարան:
Հիշում եմ երբեմն եղբայրս, քույրս կամ ես վերցնում էինք դրանցից մեկն ու ինչ-որ մի երգ սկսում երգել: Սովորաբար շարունակությունը այդ էր լինում, որ մյուսները մեկիկ-մեկիկ միանում էին «խնճույքին»: Հեռուստացույցը անջատվում էր: Մեկ կամ երկու ժամ երգում էինք, մինչեւ քնելու ժամը վրա էր հասնում…
Բացի հորիցս մնացածս մասնավոր բացառիկ ձայնավոր չէինք: Եղբայրս էլ, ես էլ երգչախմբերում երգել ենք: Երկուսս էլ ընդգծված բաս ենք: Իսկ հայրս շատ գեղեցիկ տենոր-բարիտոն ձայն ունի: Շատ գեղեցիկ է երգում: Երիտասարդ տարիքին եղել է սաքսոֆոնահար: Կարծում եմ դա եւս ավելացրել է իր բնատուր ձայնին:
Մի խոսքով՝ երգի նկատմամբ մեր սերը եղել է պարզ, ոչ ակադեմիական:
Վերադառնամ հոդվածիս բուն առարկային:
Տարիներ հետո իմ փոքր ընտանիքում հաճախ եմ կարիքը զգացել այդ երգարանների: Բացը լրացնելու համար այս բլոգը ստեղծելու միտքը հղացա: Հավաքելու եմ գտածս երգերը եւ խմբավորելու: Գուցե ուրիշներին էլ հետաքրքրի…
Հաճույքով կնդունեմ նաեւ ձեր երգերը:
Սիրով՝
Կարո Կենդիմյան
Շատ լավ գործ եք ձեռնարկել: Ունեմ երգարան և կարող եմ երգեր ավելացնել այս բլոգում:
Շնորհակալություն, հրաշալի նախաձեռնություն է: Հաջողություն եմ Ձեզ մաղթում այս ձեռնարկման մեջ:
Shnorhakalutyun nman kayq stexcelu hamar: Hajoxutyun em maxtum cez ev cer kayqin:
Shat shnorhakal em. Hetaqrqir u ogtakar ban eq anum.
mersi
Ողջունում եմ Ձեզ և Ձեր գործը,
փնտրում էի ժողովրդական մի շատ գեղեցիկ երգի բառեր` <>
և շատ ուրախ եղա, երբ այստեղ գտա,
մաղթում եմ ապագայում բլոգը դառնա լիառըժեք կայք և բոլոր երգերն ել ունենան
իրենց ձայնային կատարումները:
Շնորհակալ եմ ոգեւորելու համար, Սերոբ սրկ.: Իրականում պարզ է, որ շատ փոքր բան է արածս, բայց իրոք հաճույքով եմ արել: Նման հաճույք եմ վայելում երբ մարդիկ կիսում են իմ զգացումները՝ կարծես մեկ լինենք (ինչպես իրականում կանք) 🙂
Բարև Ձեզ, մի խնդրանք ունեմ: Ինձ Տերյանի խոսքերով գրված երգեր են անհրաժեշտ,եթե հնարավոր է, կարո՞ղ եք դնել այս էջում, նախապես շնորհակալ եմ:
Շատ գնահատելի գործ է, շնորհակալություն…..Հնարավորին -կուզեյի տեսնել նաեւ երգերին կից նոտագրությունները: ………Ստեղծել եմ երգեր իմ բառերով, չգիտեմ ինչպես հեղինակային գրանցման ներկայացնել, կարո՞ղ եք օգնել:
Հարգանքով,
ՄԵԿ