Օտար ամայի

Օտա՜ր, ամայի՛ ճամփեքի վըրա
Իմ քարավանըս մեդմ կըղողանջե.
Կանգնի՛ր, քարավանս, ինձի կըթվա։
Թե հայրենիքես ինձ մարդ կը կանչէ։ Շարունակել կարդալ “Օտար ամայի”

Սարերի հովին մեռնիմ

Սարերի հովին մեռնեմ,
Հովին մեռնեմ, հովին մեռնեմ.
Իմ յարի բոյին մեռնեմ,
Բոյին մեռնեմ, բոյին մեռնեմ,
Մի տարի է՝ չեմ տեսել,
Տեսնողի ջուխտ աչքին մեռնեմ:
Մի տարի է՝ չեմ տեսել,
Տեսնողի ջուխտ աչքին մեռնեմ: Շարունակել կարդալ “Սարերի հովին մեռնիմ”

Արի իմ սոխակ

Արի՛,

իմ սոխակ, թո՛ղ պարտեզ մերին,
Տաղերով քուն բեր տըղիս աչերին.
Բայց նա լալիս է.— դու սոխակ, մի՛ գալ,
Իմ որդին չուզե տիրացու դաոնալ։

Եկ, աբեղաձագ, թո՛ղ արտ ու արոտ,
Օրորե տղիս, քընի է կարոտ.
Բայց նա լալիս է.— տատրակիկ, մի գալ,
Իմ որդին չուզե աբեղա դառնալ։

Թո՛ղ դու տատրակիկ, քո ձագն ու բունը
Վուվուով տղիս բեր անուշ քունը.
Բայց նա լալիս է— տատրակիկ, մի գալ,
Իմ որդին չուզե սգավոր դառնալ։

Կաչաղակ՝ ճարպիկ, գող, արծաթասեր,
Շահի զրուցով որդուս քունը բեր.
Բայց նա լալիս է, կաչաղակ, մի գալ,
Իմ որդին չուզե սովդագար դառնալ։

Թո՛ղ որսըդ, արի՛, քաջասիրտ բազե,
Քու երգը գուցե իմ որդին կուզե…
Բազեն որ եկավ՛ որդիս լոեցավ,
Ռազմի երգերի ձայնով քնեցավ։

Ari-im-sokhak

Ես սարէն կու գայի

Ես սարէն կու գայի,
Դուն դուռը բացիր.
Ձեռդ ծոցդ տարար,
Ա՜խ, արիր, լացիր:

Վա’յ, վա’յ, վա’յ, վառւում եմ,
Վա’յ, վա’յ, վա’յ, հալւում եմ,
Հալւում, վառւում եմ:

Ես մի պինդ պաղ էի,
Դու մըրմուռ լացիր,
Քո հրեղէն արցունքով
Ինձ հալեցիր:
Վա’յ, վա’յ, վա’յ…

Ես մի չոր ծառ էի,
Դու գարնան արև.
Քո սիրով ծաղկեցավ
Իմ ճիւղն ու տերև:
Վա’յ, վա’յ, վա’յ…

Թէ ինձ չէիր առնի,
Ինչու սիրեցիր.
Մի բուռ կըրակ եղար,
Սիրտըս էրեցիր:
Վա’յ, վա’յ, վա’յ…

Կռունկ

Կռունկ, ուստի՞ կուգաս, ծառա եմ ձայնիդ,
Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մի չունի՞ս.
Մի՛ վազեր, երամիդ շուտով կհասնիս.
Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս։

Թողել եմ ու եկել մըլքերս ու այգիս,
Քանի որ ա՜խ կանեմ, կու քաղվի հոգիս,
Կռունկ, պահ մի կացի՛ր, ձայնիկդ ի հոգիս.
Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս։

Քեզ բան հարցնողին չես տանիր տալապ.
Ձայնիկդ անուշ կուգա քան զջրի տոլապ,
Կռունկ, Պաղտատ իջնուս կամ թե ի Հալապ,
Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս։

Սրտերնիս կամեցավ, ելանք, գնացինք,
Այս սուտ աստնվորիս բաներն իմացանք,
Աղուհացկեր մարդկանց կարոտ մնացինք,
Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս։

Աշունն է մոտեցեր, գնալու ես թետպիր,
Երամ ես ժողվեր հազարներ ու բյուր,
Ինձ պատասխան չտվիր, ելար, գնացիր,
Կռունկ, մեր աշխարհեն գնա, հեռացի՜ր:

Մեր Լեզուն

Մեր լեզուն մեր խիղճն է դա,
Սուրբ հացը մեր սեղանի,
Մեր հոգու կանչն է արդար
Ու համը մեր բերանի:

Մեր լեզուն ծուխն է մեր տան,
Մեր կշիռն աշխարհի մեջ,
Նա աղն է մեր ինքնության,
Էության խորհուրդը մեր:

Մեր լեզուն արյունն է մեր,
Արյունից ավելի թանկ,
Մեր բուրմունքն ու գույնն է մեր,
Մեր լեզուն մենք ենք որ կանք:

Նա պիտի մեր առաջին
Ու վերջին սերը լինի,
Ի՞նչ ունենք էլ աշխարհում,
Որ այսքան մերը լինի: