Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած,
Մոմի լոյսով՝ խաւարի մէջ համատարած,
Կը հալածես դուն տեսիլքներ արեւավառ,
Կը խարխափիս եւ խաւարին չես հաւատար…
Category: Երգ
Գարուն ա
Գարուն ա, ձուն ա արել,
Վա՛յ, լե, լե, վա՛յ, լե, լե,
Վա՜յ, լե, լե, լե, լե.
Իմ յարն ինձնից ա սառել։
Ա՛խ, չորնա՛, վա՛խ, ա՛յ յար,
Չար մարդու լեզուն։
Քամին փչում ա պաղ-պաղ,
Լերդ ու թոքս անում ա դաղ։
Յա՜ր, ինձ բեմուրազ արիր,—
Սերըդ ինձնե զատ արիր։
Օտար ամայի
Օտա՜ր, ամայի՛ ճամփեքի վըրա
Իմ քարավանըս մեդմ կըղողանջե.
Կանգնի՛ր, քարավանս, ինձի կըթվա։
Թե հայրենիքես ինձ մարդ կը կանչէ։ Շարունակել կարդալ “Օտար ամայի”
Սարերի հովին մեռնիմ
Սարերի հովին մեռնեմ,
Հովին մեռնեմ, հովին մեռնեմ.
Իմ յարի բոյին մեռնեմ,
Բոյին մեռնեմ, բոյին մեռնեմ,
Մի տարի է՝ չեմ տեսել,
Տեսնողի ջուխտ աչքին մեռնեմ:
Մի տարի է՝ չեմ տեսել,
Տեսնողի ջուխտ աչքին մեռնեմ: Շարունակել կարդալ “Սարերի հովին մեռնիմ”
Արի իմ սոխակ
Արի՛,
իմ սոխակ, թո՛ղ պարտեզ մերին,
Տաղերով քուն բեր տըղիս աչերին.
Բայց նա լալիս է.— դու սոխակ, մի՛ գալ,
Իմ որդին չուզե տիրացու դաոնալ։
Եկ, աբեղաձագ, թո՛ղ արտ ու արոտ,
Օրորե տղիս, քընի է կարոտ.
Բայց նա լալիս է.— տատրակիկ, մի գալ,
Իմ որդին չուզե աբեղա դառնալ։
Թո՛ղ դու տատրակիկ, քո ձագն ու բունը
Վուվուով տղիս բեր անուշ քունը.
Բայց նա լալիս է— տատրակիկ, մի գալ,
Իմ որդին չուզե սգավոր դառնալ։
Կաչաղակ՝ ճարպիկ, գող, արծաթասեր,
Շահի զրուցով որդուս քունը բեր.
Բայց նա լալիս է, կաչաղակ, մի գալ,
Իմ որդին չուզե սովդագար դառնալ։
Թո՛ղ որսըդ, արի՛, քաջասիրտ բազե,
Քու երգը գուցե իմ որդին կուզե…
Բազեն որ եկավ՛ որդիս լոեցավ,
Ռազմի երգերի ձայնով քնեցավ։
Ես սարէն կու գայի
Ես սարէն կու գայի,
Դուն դուռը բացիր.
Ձեռդ ծոցդ տարար,
Ա՜խ, արիր, լացիր:
Վա’յ, վա’յ, վա’յ, վառւում եմ,
Վա’յ, վա’յ, վա’յ, հալւում եմ,
Հալւում, վառւում եմ:
Ես մի պինդ պաղ էի,
Դու մըրմուռ լացիր,
Քո հրեղէն արցունքով
Ինձ հալեցիր:
Վա’յ, վա’յ, վա’յ…
Ես մի չոր ծառ էի,
Դու գարնան արև.
Քո սիրով ծաղկեցավ
Իմ ճիւղն ու տերև:
Վա’յ, վա’յ, վա’յ…
Թէ ինձ չէիր առնի,
Ինչու սիրեցիր.
Մի բուռ կըրակ եղար,
Սիրտըս էրեցիր:
Վա’յ, վա’յ, վա’յ…
Մեր Սերը Չի Ծերանում
Դու ծաղիկ ես՝ բույրով ես հարուստ,
Դու արև ես՝ լույսով ես հարուստ,
Իմ սրտի մեջ հուրն է առաջին սիրո,
Իմ երազն է երազները քո:
Անցնում են օրեր և հեռանում,
Մեր սերը երբեք չի ծերանում:
Դու և մոտ ես և անչափ հեռու,
Դու իմ բախտն ես և իմ ցավն ես դու,
Արծաթվել են իմ մազերը կարոտից՝
Ինչպես մութը աստղի շողերից:
Անցնում են օրեր և հեռանում,
Մեր սերը երբեք չի ծերանում:
Նայում եմ քո բարի աչքերին,
Եվ դառնում եմ նորից քո գերին,
Արցունքներդ՝ գոհարներ են ու լույսեր,
Ամեն արցունք՝ սեր է, այրող սեր:
Անցնում են օրեր և հեռանում,
Մեր սերը երբեք չի ծերանում:
Կատարումը՝ Գեորգի Մինասյանի
Հով Արեք Սարեր
Հով արեք, սարեր ջան, հով արեք,
Իմ դարդին դարման արեք։
Սարերը հով չեն անում,
Իմ դարդին դարման անում։
Ամպեր, ամպեր, մի քիչ զով արեք,
Վարար անձրև թափեք, ծով արեք,
Գեշ մարդու օր-արևը
Սև հողի տակով արեք:
Հով արեք, ամպեր ջան, հով արեք,
Իմ դարդին դարման արեք։
Ամպերը հով չեն անում,
Իմ դարդին դարման անում։
Սարեր, ձորեր, դաշտեր ու ջրեր,
Մարմանդ-մարմանդ վազող աղբյուրներ,
Մի վեր կացեք, իմացեք,
Տեսեք իմ սրտի ցավեր:
Լսենք հայր Կոմիտասի կատարմամբ եւ ճանաչենք ինքներս մեզ՝
Սենյակ No 101
Պատկերացրու մի խուլ սենյակ,
Որտեղ ամուր կողպեքի տակ
Միշտ կպահենք,
Այն, ինչ խանգարում է որ գեղեցիկ ապրենք
Եկ ընդմիշտ այնտեղ նետենք:
Շովինիզմն ու ռասիզմը, առեւտուրն ու կապիտալիզմը,
Պատերազմ զենք ու սով աղքատություն,
Կոլաներն ու չիպսերը, քիմիական բոլոր ուտեստները
Եկ նետենք սենյակ համար 101:
Հաշմանդամի թոշակառուի նկատմամբ խտրականությունը,
Բռնությունն ընտանեկան կնոջ հանդեպ,
Չաշխատող լուսանշանները, երեսպաշտ մարդկանց ժպիտները
Եկ նետենք սենյակ համար 101:
Էկոլոգիան վնասող մեր բնազդը, լավ ֆիլմերն ընդհատող գովազդը,
Աղանդները եւ կրոնները մոլորեցնող,
ՁԻԱՀը, ծխախոտը, կաշառքը, անգրագիտության մեծ արշավանքը
Եկ նետենք սենյակ համար 101:
Սեւ ու Սպիտակ—EMPYRAY
Ո՞ր գիշերից են քո աչքերը.
Ո՞ր ուժերից են քո մտքերը խենթ,
Ու ո՞րտեղից է հուրը քո հոգու.
Ո՞ր տողից է սիրտդ:
Ո՞ր լույսերից են քո ստվերները.
Ո՞ր հույզերից են երազները քո,
Ու ո՞ր արեւը քեզ դարցրեց լուսին.
Ո՞ւմ անձրեւն ես դարձել…
Սեւ ու սպիտակ,
Կեղծ ու շիտակ
Ես չեմ կարող տարբերել.
Մեղք ու զղջանք,
Գութ ու հանցանք
Իմ մեջ են լուռ խառնվել.
Հին վերքերով սիրտս խռով
Էլ ինձ չի ենթարկվի
Երբե՜ք:
Որ մոլորակն է քո պաշտպանը,
Եւ որ հրեշտակն է պահապանը քո,
Ու ո՞ր քամին է քեզ բերել հեռվից
Ո՞ր ժամին էս վայրկյան: