Օտար ամայի

Օտա՜ր, ամայի՛ ճամփեքի վըրա
Իմ քարավանըս մեդմ կըղողանջե.
Կանգնի՛ր, քարավանս, ինձի կըթվա։
Թե հայրենիքես ինձ մարդ կը կանչէ։ Continue reading “Օտար ամայի”

Advertisements

Էս Ի՞նչ Զուլում Աշխարհ է

Սիրեցի, յարս տարան.
Յարա տըվին ու տարան

— Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սիրտըս պոկեցին, տարան:

Ցավըս խորն է, ճար չըկա,
Ճար չըկա, ճար անող չըկա,

— Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սրտացավ ընկեր չըկա:

Լա՛վ օրերս գնացի՛ն,
Ափսո՛ս ասին, գնացի՛ն.

— Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սև դարդերս մնացին…