Տարօրինակ Մարդ Արարած

Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած,
Մոմի լոյսով՝ խաւարի մէջ համատարած,
Կը հալածես դուն տեսիլքներ արեւավառ,
Կը խարխափիս եւ խաւարին չես հաւատար…

Continue reading “Տարօրինակ Մարդ Արարած”

Advertisements

Ո՞Ւր Էիր Աստված

Ո՞ւր էիր, Աստված, երբ խենթացավ լքված մի ողջ ժողովուրդ,
Ու՞ր էիր, Աստված, երբ աղերսանքը մեր մարեց անհաղորդ
Ո՞ւր էիր, Աստված, երբ ավերում էին չքնաղ մի երկիր,
Ո՞ւր էիր, Աստված, երբ, խենթացած ցավից, աղաչում էինք
Ամեն

Ո՞ւր էիր, Աստված, երբ արդարույթյան աչքերը կապվեց,
Ո՞ւր էիր, Աստված, երբ շուրթերին ազգիս աղոթքը սառեց
Ո՞ւր էիր ,Աստված, երբ փրկության կանչով երկինքը ցնցվեց
Լուռ էիր Աստված, երբ, խաչերին գամված, աղոթում էինք
Ամեն

Իմ կարոտ հոգում, չկար ուրիշ հավատք և սեր, դու իմ Տեր,
Ես քեզ հավատում ու աղերսում էի ինչպես մի անխելք:
Ո՞ւ ր էիր, Աստված, երբ հոշոտում էին չքնաղ մի երկիր
Ո՞ւր էիր Աստված, երբ հույսերս կտրած աղոթում էինք
Ամեն

Ուժ տուր մեզ, Աստված, որ ալեկոծ կյանքի ծովում չկորչենք,
Սիրտ տուր մեզ, Աստված, որ տառապանքի շուրթերը ջնջենք,
Լույս տուր մեզ, Աստված, որ խավարում այս գորշ ճամփա նշմարենք,
Հույս տուր մեզ, Աստված, որ շուրթերով չորցած քեզ գտնենք նորից
Ամեն…

Երկիր Հնամյա

Երկիր հնամյա, երկիր հայրենի,
Ոչ մի աստղ պայծառ և ոչ մի լուսին
Քո հավերժական հմայքը չունեն
Լեռներից այն կողմ ամպերից անթիվ:

Որքան էլ քեզնից ես սուրամ հեռու,
Որքան էլ օտար հողերում լինեմ,
Անհունության մեջ միջոցին թափուր
Ես քեզ կորոնեմ հայրենի իմ տուն:

Դու առաջին սեր և վերջին կարոտ,
Հուշերի նման ուրախ ու ցավոտ
Շրթերիս վրա կմնաս միշտ դու
Մայրական կարոտ իմ կարոտ տխուր:

Երկիր հնամյա, երկիր պապենի,
Քո ոգուց բխաց լեզուն մայրենի,
Քո հոգուց բխաց երազ ու կարոտ,
Ինչ եմ առանց քեզ միայն անտունի…