Դու Անմեղ Ես

Դու անմեղ ես, քո աչքերն են մեղավոր,
Դու խաղում ես իմ հոգու հետ անհատնում,
Հույս ես վառում քո հայացքով ամեն օր.
Մեկ կանչում ես, մեկ էլ փախչում մոլորում,
Դու անմեղ ես, քո աչքերն են մեղավոր:

Իմ մորմոքին անպատասխան հայեացքով
Սիրտս ես փշրել, ես ի՞նչ անեմ, սգավոր,
Քեզ անիծե՞մ, ինչպե՞ս եւ ի՞նչ անեծքով…
Ոչ. Ներում եմ, չէ, աչքերդ են մեղավոր,
Դու անմեղ ես, քո աչքերն են մեղավոր:

Advertisements