Գարուն Երեւան

Գարուն Երեւան, սիրուն Երեւան,
Վարդեր ես ճամբիս փռում Երեւան.
Ուր էլ գնամ, ուր էլ մնամ,
Քեզ եմ հավիտյան սիրում Երեւան:

Իմ ժողովրդի վառ աչքերի լույսն ես Երեւան.
Իմ Հայաստանի զարդն ես Երեւան:

Զուգվել, զարդարվել, սիրուն աննման,
Դու նորահարս ես դարձել Երեւան,
Հայրենական գարնան գրկում
Ծաղկի’ր, ծիծաղիր, երգի’ր Երեւան:

Իմ ժողովրդի վառ աչքերի լույսն ես Երեւան.
Իմ Հայաստանի զարդն ես Երեւան:

Երգը շրթունքիս, կռիվ գնացի,
Քո կյանքի համար, անվախ կռվեցի,
Կրակ կռվում, կրակ հեռվում,
Պատկերիդ պայծառ, կարոտ մնացի:

Իմ ժողովրդի վառ աչքերի լույսն ես Երեւան.
Իմ Հայաստանի զարդն ես Երեւան: