Դուն Իմ Մուսան Ես

Դուն իմ մուսա՜ն ես,
Առանց քեզի երգել չեմ կարող։
Սրտիս տավի՜ղը
Բացի քեզնից էլ չունիմ լարող։

Սի՜րուն սև աչերուդ,
Կա՜րմիր վարդ այտերուդ,
Շանթ ունքերուդ,
Շուխ մազերո՜ւդ,
Էլ ինչ սուրմա է,
Հարկավոր էդ աննման փերուն։

Զարդ ու զարդարանք
Ինչիդ է պետք, դուն անգին զարդ ես։
Մարմինդ զուգված
Ալ խալերով, դրախտի ղուշ ես։

Սի՜րուն սև աչերուդ,
Կա՜րմիր վարդ այտերուդ,
Շանթ ունքերուդ,
Շուխ մազերո՜ւդ,
Էլ ինչ սուրմա է,
Հարկավոր էդ աննման փերուն։

Ափսոս ջահել ես,
Նոր ես ծաղկել, փնջիկդ գարնան:
Քեզ ջան եմ տալիս, չես հասկանում,
Անգութ հոգեհան։

Սի՜րուն սև աչերուդ,
Կա՜րմիր վարդ այտերուդ,
Շանթ ունքերուդ,
Շուխ մազերո՜ւդ,
Էլ ինչ սուրմա է,
Հարկավոր էդ աննման փերուն։

Կատարումը՝ Գոհար Գասպարյանին

Ձեռքին Սազ Ունի

Եկան գարնան անուշ օրեր,
Ծաղկով լցվան դաշտեր, ձորեր:
Յարս զուգվել, սեյրան կերթա`
Հագած կապած ալվան շորեր:

Նա մի նազ ունի,
Նազ ունի, նազ ունի,
Ձեռքին սազ ունի,
Սազ ունի, սազ ունի,
Չալելով սեյրան կերթա,
Դարձել է ջեյրան` կերթա….. 

Արտուտն եկավ մըտավ արտը,
Բըլբուլն իջավ գըրկեց վարդը:
Հազար սիրուն, հազար հեքիմ
Չեն իմանա սրտիս դարդը:

Նա մի նազ ունի…

Հավքերն եկան երամ-երամ,
Անուն ունիմ` աշուղ Շերամ,
Էնքան պիտի յարիս կանչեմ,
Տեյմոր վառվիմ որպես Քյարամ:

Նա մի նազ ունի…

Աչքդ Խումար

Գարուն սիրուն անուշ յար,
Արի դարդիս արա ճար,
Ես քեզ համար էրվում եմ,
Դու նստել ես բեխաբար։

Աչքդ խումար,
Ունքդ կամար,
Անուշիկ յար ջան,
Արի տար։

Իզուր սիրտս քեզ տվի,
Ալ օրս փոխվեց սևի,
Դարդես հեչ խաբար չունիս,
Թողիր կարոտ արևի:

Նվեր կուտամ ինչ կուզես,
Ինձ մի թողնի սևերես,
Քուն չունիմ, դադար չունիմ,
Գոնե մեկ օր արի տես։

Վարդս թողի հեռացա,
Բան ու գործս մոռացա,
Մալ ու մուլքս վատնեցի,
Վառ էշխեդ աշուղ դարձա։