Խնճույքի Երգ

Սեղանն է առատ,
Դիմացն` Արարատ,
Հնչում են երգեր
ՈՒրախ ու զվարթ:

Լցրե’ք, ընկերներ,
Բաժակները լի,
Թող հայոց գինին
Մեզ անուշ լինի:

Փառք տանք Մայր Հողին,
Արևի շողին,
Գինի պարգևող
Հայոց խաղողին:

Լցրե’ք, ընկերներ…

Փառք տանք նոր կյանքին,
Հողի մշակին,
Որ միշտ կանաչեն
Մեր դաշտն ու այգին:

Լցրե’ք, ընկերներ…

Գովենք դարեդար
Աշխատանքն արդար,
Մեր մեծ աշխարհի
Արևը պայծառ:

Լցրե’ք, ընկերներ…