Ախ Ի՞նչ Անեմ

Ինչու՞ իմ այգին ընկար,
Ինչու՞ իմ աչքին ընկար,
Առանց դուռը թակելու
Իմ ջահել հոգին ընկար:

Ախ, ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ,
Ճարը գիտեմ ճար չունեմ,
Ոչ իմ հոգուց դուրս ես գալիս,
Ոչ քո հոգում տեղ ես տալիս,
Այ իմ անսիրտ, այ իմ անսիրտ.
Իմ անգին:

Ինչո՞ւ ինձ հետ չես խոսում,
Բայց գալիս ես երազում,
Զրուցում ես մինչև լույս,
Սիրում-սիրում ու հուզում:

Ախ, ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ,
Ճարը գիտեմ ճար չունեմ,
Ոչ իմ հոգուց դուրս ես գալիս,
Ոչ քո հոգում տեղ ես տալիս,
Այ իմ անսիրտ, այ իմ անսիրտ.
Իմ անգին:

Ձեռքդ շատերն են խնդրում,
Ինչո՞ւ մեկին չես ընտրում
Թե ինձ համար ես պահել
Էլ ի՞նչ ես սիրտս կոտրում:

Ախ, ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ,
Ճարը գիտեմ ճար չունեմ,
Ոչ իմ հոգուց դուրս ես գալիս,
Ոչ քո հոգում տեղ ես տալիս,
Այ իմ անսիրտ, այ իմ անսիրտ.
Իմ անգին:

Սիրո Երգ

Փռվել էր շուրջը գարուն,
Եվ նազում էր կեչին,
Գարնան արևն էր բուրում 
Մեր համբույրն առաջին:

Զեփյուռն էր խաղում թփերում,
Վարսերդ մեղմիկ գուրգուրում,
Կրկնում էր երգիս հետ շարունակ` 
“Իմ անուշ, իմ միակ”:

Քեզնով եմ ես միայն ապրում ու շնչում,
Իմ շուրթերից անունն է քո միշտ հնչում,
Դու իմ սիրո արև, իմ բերկրանք, 
Իմ անուշ, իմ միակ:

Արդեն օրեր են անցել,
Միշտ ինձ հետ ես անգին,
Բայց մենք դեռ չենք մոռացել
Այն գարունն ու այգին:

Գնում ենք այնտեղ միասին 
Հիշում մեր համբույրն առաջին,
Կրկնում ենք մի ծանոթ եղանակ. 
“Իմ անուշ, իմ միակ”:

Քեզնով եմ ես միայն ապրում ու շնչում…